02/09/2015 11:43
Սահմանամերձ գյուղերում գիշերը համեմատաբար խաղաղ է անցել
Նախօրեին հակառակորդի կրակոցները Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Չինարի, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ շարունակվել են մինչև ուշ գիշեր: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասացին սահմանամերձ համայնքների ղեկավարները:
Բարեբախտաբար, մարդկային զոհեր կամ վիրավորներ բնակչության շրջանում չկան: Մովսես համայնքը կրել է նյութական վնասներ.
Aysor.am-ին Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը տեղեկացրեց, որ այս պահին գյուղում խաղաղ է:
«Ժամը 21-ից հետո կրակոցները դադարել են: Նայեցինք այսօր՝ մի քանի տներ են վնասվել»,- ասաց Ա. Ավալյանը:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով՝ իրենց ուղղությամբ կրակոցները շարունակվել են մինչև կեսգիշեր:
Նշենք, որ հենց այս ուղղությամբ նախօրեին վիրավորվել են ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայողներ: