02/09/2015 20:00
ՀՀԿ-ական պատգամավոր. Կառավարման համակարգը բարեփոխումների կարիք ունի
Հայաստանում ընտրություններին ձայն ստանում են բացառապես հարգանք վայելող քաղաքական ուժերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն, ում համոզմամբ վերջին 15 տարում ԱԺ-ում հայտնված կուսակցություններն իսկապես բարձր վարկանիշ ունեն:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների նոր նախագծին, ապա պատգամավորի կարծիքով՝ ներկայացվածը նոր փատաթղթի վերջնական տարբերակը չէ: Այն դեռ փոփոխման ու քննարկման է ենթակա:
«ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է, որովհետև կառավարման համակարգը բարեփոխումների կարիք ունի: Մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի երկիրը կառավարել կոլեգիալ կերպով, որն ընդունված է ամբողջ աշխարհում և կոչվում է կառավարման խորհրդարանական համակարգ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նա ընդգծեց՝ իշխանությունները չեն պնդում, թե հրապարակված նոր նախագիծը բացարձակ ճշմարտություն է և պետք է դիտիվի որպես վերջնական փաստաթուղթ: