02/09/2015 15:54
Վաղը մեկնարկում են «Շանթ-2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները
Այսօր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում կայացավ ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել սեպտմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:
Ինչպես նշեցին ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Նշվեց, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: