02/09/2015 17:40
Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: