Հայ հայտնիների փոքրիկների դպրոցական առաջին քայլերը. Լուսանկարներ

02/09/2015 20:46

Հայ հայտնիների փոքրիկների դպրոցական առաջին քայլերը. Լուսանկարներ


Նախօրեին շատերի համար դպրոցներում առաջին անգամ հնչեց ուսումնական տարին ազդարարող զանգը: Դպրոցի շեմ ոտք դրեցին Հայաստանի Հանրապետության շուրջ 40 հազար առաջին դասարանցիներ: Aysor.am-ը շնորհավորելով բոլորին` ընթերցողին է ներկայացնում հայ հայտնիների դպրոցահասակ զավակներին. Ո՞ւմ հետ են նրանք Գիտելիքի օրն առաջին անգամ ոտք դրել դպրոց, ի՞նչ տպավորություններ և նախասիրություններ ունեն:

Հումորիստ, շոու-մեն Արման Գևորգյանի դուստրը երեկվանից Աջափնյակ համայնքի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի աշակերտուհի է:

«Մեզանից ոչ մեկն այդ դպրոցի սան չի եղել, երեխային այդ դպրոց տարանք, քանի որ ապրում ենք այդ համայքում: Հուսով եմ, սխալ ընտրություն չենք կատարել, չէ՞ որ այդ դպրոցում բոլոր հիմքերը դրված են բարձր մակարդակի վրա»,- նշեց հումորիստը:

Հայրիկի խոսքով` փոքրիկ Լիկան անհամբեր սպասում էր սեպտեմբերի 1-ին, ծնողներն էլ իրենց հերթին նախապատրաստել էին դստրիկին.

«Բավկանին զարգացրել ենք երեխային մինչև դպրոց հաճախելը: Բացի ինձանից (քանի որ շատ զբաղված էի) ընտանիքի բոլոր անդամները Լիկային պատրաստել են այդ կարևոր ու պատասխանատու քայլին: Կարծում եմ, հետագայում նրան առավել կգրավի հումանիտար ուղղությունը: Ասեմ, որ շատ վարժ է խոսում ռուսերենով: Հիմնականում, ինքնուրույն է սովորել այդ «օտար» լեզուն»:

Դպրոցահասակ երեխաների համար դժվարհաղթահարելի խոչընդոտ է վաղ արթնանալը:

«Անկեղծ ասած` նա քնկոտ է, այդ խնդիրն ունեցել ենք նաև մանկապարտեզ հաճախելիս: Մեր «զարթուցիչը» փոքր աղջիկս է` Վիկան, ով շուտով 3 տարեկան կդառնա»,- ժպիտով անկեղծացավ մեր զրւցակիցը:

Երեկ փոքրիկին փուչիկներով և նվերներով դպրոց են ուղեկցել ընտանիքի անդամները` պապիկը, տատիկը, մայրն ու հայրը: Ներկա  չէր միայն փոքրիկ քույրիկը, ով սեպտեմբերի 1-ը նշում էր իր ընկերների հետ` մանկապարտեզում.

«Բայց ոչինչ, Լիկան «ներողամտորեն մոտեցավ այդ հարցին… Ասեմ, որ աշակերտների համար ուսումնական տարին եռանդով և ոգևորիչ սկսելու շարժառիթ դարձավ նաև այն հանգամանքը, որ դպրոց էին այցելել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը»:

Ինչ վերաբեում է տարիների հեռվից եկող դպրոցական հուշերին` Արման Գևորգյանը վերհիշեց:

«Ժամանակին 0 դասարան հասկացություն գոյություն ուներ: Հիշում եմ, երբ 0 դասարանս ավարտեցի և պետք է առաջին դասարան գնայի` տեղափոխվեցինք Դավիթաշեն: Ծնողներս ինձ տարան 192 դպրոցի տնօրենի մոտ, ով ինձ հետ հարցազրույց անցկացնելուց հետո որոշեց նստեցնել ոչ թե առաջին, այլ երկրորդ դասարան: Փաստորեն, ես չիմացա, թե Այբբենարանն ինչ բան է (ժպտում է): Երևի այն արդեն գլխումս էր… Թեև, ասեմ, բախտս այնքանով բերեց, որ տնօրենը ինձ միանգամից դպրոցը չավարտացրեց ու տուն ուղարկեց, թե չէ դպրոցական կյանք չէի ունենալու»,- ծիծաղելով եզրափակեց մեր զրուցակիցը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» ծրագրի հաղորդավար Մերի Ներսիսյանի և հաղորդավար Գոռ Պետրոսյանի դուստրը` Էվա Պետրոսյանը, աշակերտական իր առաջին քայլերը սկսեց Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում:

«Երեկ նա առաջին անգամ գնաց դպրոց, և պետք է խոստովանեմ, որ ակզբում այդքան էլ լավ չէր տրամադրված: Պատճառն այն է, որ Էվան շատ էր սիրում մանկապարտեզը: Բայց այսօր արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել և աստիճանաբար սկսում է նրանց էլ սիրել: Հուսանք` այդպես էլ կշարունակվի»,- նշեց Մ. Ներսիսյանը:

Մինչ դպրոց հաճախելը շատ փոքրիկներ արդեն իսկ տիրապետում են տարրական ծրագրին. սովորում են տառերը, թվերը. «Մենք սովորել ենք հաշվելը, հայերեն տառերը, ինչպես նաև Էվան խոսում է ռուսերեն: Միայն այդքանով ենք նախապատրաստվել, քանի որ մասնագետները խորհուրդ չեն տալիս դպրոց հաճախելուց առաջ երեխաներին օրինակ գրել սովորեցնել»:

Ըստ մայրիկի` ինչպես ծնողները, Էվան նույնպես հակում կունենա հումանիտար առարկաների նկատմամբ: Ինչ վերաբերում է առավոտ կանուխ արթնանալուն, ապա փոքրիկը ի ծնե սովոր է վաղ արթնանալուն ու վաղ քնելուն:

Երեկ` սեպտեմբերի 1-ին Էվա Պետրոսյանին դպրոց ուղեկցեցին ընտանիքի անդամներն ու հարազատներից մի քանիսը.

«Ծաղիկներով ու փուչիկներով տոնական տրամադրություն ստեղծեցինք նրա համար: Մենք մի փոքր հուզված էինք, ինչն, իհարկե փոխանցվում էր Էվային: Բնականաբար, տոնական շունչ կար նաև տանը»:



Մերի Ներսիսյանը մտաբերեց. սիրել է իր դպրոցական տարիները հատկապես այն պատճառով, որ կյանքի լավագույն 3 ընկերներին հենց այնտեղ է ձեռք բերել.

«Շատ լավ հիշում եմ իմ առաջին սեպտեմբերի 1-ը, առաջին պայուսակս, որը մորաքույրս էր նվիրել:  Այն իր յուրօրինակության պատճառով բոլորի ուշադրության կենտրոնում էր միշտ»:

Պարուհի Իռեն Ուլիխանովայի և ռեժիսոր-հումորիստ Վահագն Գրիգորյանի որդին` Աշոտ Գրիգորյանը, հաճախում է Նար-Դոսի անվան դպրոց: Այդպես են որոշել, քանի որ մայրիկի աշխատավայրը հենց այդ դպրոցում է:

«Քանի որ 12 տարի պետք է սովորի, որոշել ենք ամեն ինչ թողնել ուսուցիչների վրա: Նրանք կսովորեցնեն կարդալ, գրել… Տղաս այնքան էլ քնկոտ չէ, վստահ եմ, հեշտությամբ կսովորի «ռեժիմով» արթնանալուն, թեև, առաջին մի քանի օրը բարդ կլինի»,- Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով անկեղծացավ պարուհին:

Փոքրիկ Աշոտին դպրոց են ուղեկցել ծնողները, տատիկները, պապիկը, մորաքույրը և մայրիկի գործընկերները:

Երգչուհի Արփինեի Բեկջանյանի և երգիչ Արման Էլբերտի որդին` Էննիո Մաղաքյան-Էլբերտը երեկ առաջին անգամ ոտք դրեց Ծովակալ Իսակովի անվան դպրոց:

«Որդիս արդեն տրամադրված էր աշակերտական կյանքին, դեռ մանկապարտեզից գիտակցում էր, թե ուր է գնալու: Ասեմ, որ մասամբ գիտի թվերն ու տառերը: Չգիտեմ, որ առարկան նրան կհետաքրքրի, քանի որ անկանխատեսելի երեխա է, անակնկալների եմ սպասում»,-նշեց երգչուհի մայրիկը:

Նրա խոսքերով` փոքրիկը ոչ միայն քնկոտ չէ, այլև՝ այնքան աշխույժ է, որ նստել անգամ չի սիրում: Երեկ նրան դպրոց են ուղեկցել ծնողները, տատիկը, քույրիկը: Ի դեպ, վերջինս նույնպես այս տարվանից հաճախում է Իսակովի անվան դպրոց:

«Այնպիսի տպավորություն էր, որ Էննիոն այնտեղ արդեն մի քանի անգամ եղել է ու բոլորին ճանաչում է»,- նշեց մեր զրուցակիցը:

Դպրոցական հուշերից Արփինեն մտաբերեց, որ միշտ, որպես երգչուհի, ընդգրկվում էր բոլոր միջոցառումներում:

«Վերջին զանգի օրն իմ գոգնոցի վրա բոլոր ուսուցիչներս մաղթեցին, որ ձայնս լսեն մեծ բեմերից: Իրենց ի սրտե բխած մաղթանքների համար շնորհակալ եմ, քանի որ այդպես էլ եղավ: Եթե նրանցից որևէ մեկը կկարդա այս նյութը, սիրով ողջունում եմ նրանց: Շատ կցանկանայի, որ մեր ազգն այն տարիների պես պիտանի ու կիրթ սերունդ տար` լավ մասնագետներ, գիտնականներ, արվեստագետներ, որոնցով կհիանա աշխարհը»,- եզրափակեց Արփինե Բեկջանյանը:

Երգչուհի Աիդա Սարգսյանի դուստրը` Սոնա-Լանան, երեկ մայրիկի, հայրիկի, տատիկի և հորաքրոջ հետ առաջին անգամ ոտք դրեց «Մաքսեդան» մասնավոր դպրոց:

«Բալիկս ուրախ ու դրական էմոցիաներով սկսեց ուսումնական տարին: Մինչ այդ նա երկու տարի հաճախել է «Ինչուիկ» նախակրթարան, սովորել է հայերեն, ռուսերեն, անգլերեն տառերը, գրում, կարդում ու հաշվում է: Դեռ 3 տարեկան էր, նկատել եմ, որ հետաքրքրություն ուներ պատմության, առեղծվածների նկատմամբ. Յութուբում բացի խաղերից փնտրում էր նաև հետաքրքիր ուսուցողական ծրագրեր և նայում: Շատ արագ է ընկալում ամեն բան»,- փոքրիկ Սոնային բացահայտեց մայրիկը:

Նրա խոսքով՝ թեև դստրիկն ուշ է քնում, սակայն անհրաժեշտության դեպքում վաղ արթնանում է: Արդեն իսկ ինքն է իր համար գրաֆիկ սահմանել: Սոնա-Լանայի հետ հուզվել էին նաև հարազատները, քանի որ յուրաքանչյուրը վերադարձել էր իր մանկություն:

«Հիշում եմ, երբ իմ դպրոց ընդունվելիս գնացինք տնօրենի սենյակ, ես սկսեցի երգել, պարել, արտասանել, ու դրանով տպավորվել էի բոլորի մոտ: Այդ օրվանից և ուսուցիչները, և աշակերտները խնդրում էին դասամիջոցներին ուրախ երգեր կատարել»,- եզրափակեց Աիդա Սարգսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին Այսօր, 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Այսօր, 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Այսօր, 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Այսօր, 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը Այսօր, 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան Այսօր, 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը