02/09/2015 19:48
Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին
Գործարար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին որոշում է կայացրել ՀՀ վարչապետի կողմից ստեղծված կառավարական հանձնաժողովը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ:
Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը, սեպտեմբերի 4-ին, ժամը 11:00-13:00: