02/09/2015 13:23
Վթար Արագածոտնի մարզում. 15-ամյա աղջիկը տեղում մահացել է
Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 39-ամյա Զաքար Սահակյանը, երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, վարելով Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենան, Ծաղկաշեն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել է առվակի մեջ, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
Shamshyan.com-ը փոխանցում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 15-ամյա Անի Սահակյանը տեղում մահացել է, իսկ Զ. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։