02/09/2015 17:00
Ահաբեկիչների կողմից Դամասկոսի կենտրոնը գրավելու մասին լուրերն ապատեղեկատվություն են
Լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները իրականությանը չեն համապատասխանում:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ Դամասկոսի կենտրոնի գրավման մասին լուրերից հետո մի խումբ փորձագետներ Հայաստանի իշխանություններին կոչ էին անում միջոցներ ձեռնարկել Դամասկոսի հայությանը տարհանելու ուղղությամբ: