03/09/2015 21:50
Արփինե Հովհաննիսյանը` «դե ֆակտո» նախարար
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում այսօր քնարկվել է ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը: Այս մասին ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` նիստում քննարկվել է պատգամավորի գործունեություն, այն գնահատվել դրական:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, կկայացնի իր որոշումը:
Նշենք, որ թեև այսօր Արփինե Հովհաննիսյանի անունը որպես նախարար չհնչեցվեց, բայց «դե ֆակտո» նշանակումն արդեն կատարված է և Արդարադատության նախարարի պաշտոնն այլևս թափուր չէ: