03/09/2015 16:33
Դերասան Վարդան Պետրոսյանը ընդունել է թատրոնում աշխատելու առաջարկը
Դերասան Վարդան Պետրոսյանն ընդունել է թատրոնում աշխատելու առաջարկը: Նրա ու թատրոնի տնօրինության միջև աշխատանքային պայմանագիր կկնքվի: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ դեռևս չի կարող հայտնել այն թատրոնի անունը, որում կաշխատի դերասանը:
«Բացի այդ դեռևս որոշում չի կայացվել, թե ինչպես է նա կրելու իր պատիժը: Հնարավոր է՝ որոշում լինի, որ նա գիշերը չանցկացնի ՔԿՀ-ում, քանի որ ունի առողջական խնդիրներ»,- բացատրեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել էր 2 տարի ժամկետով: