03/09/2015 22:04
Էդուարդ Շարմազանով. Սահմանին իրավիճակը վերահսկելի է
Սահմանին իրավիճակը վերահսկելի է: Ադրբեջանը վարում է դատապարտելի քաղաքականություն, որը միտված է բանակցային գործընթացը խոչընդոտելուն ու անընդունելի է Հայաստանի և Արցախի համար: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր ցանկությունը հակամարտության խաղաղ կարգավորումն է և մենք դատապարտում ենք Ադրբեջանի այս պահվածքը»,- շեշտեց Է. Շարմազանովն` ընսգծելով, որ սահմանային անհանգստության հարցը, բնականաբար, քննարկվել է ԳՄ նիստում:
«Չնայած լարվածությանը` պաշտպանության նախարարն ու զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Առաջիկայում կուսումնասիրվեն բոլոր այն վնասները, որոնք կրել են սահմանամերձ գյուղերի բնակիչները վերջին օրերի գնդակոծությունների հետևանքով: Կլինի համապատասխան փոխհատուցում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովն իր ցավակցությունը հայտնեց այսօր զոհված պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Դևոյանի հարազատներին.
«Ցանկացած կորուստի պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է»,- ամփոփեց նա: