03/09/2015 10:36
«Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ միասնական ճակատ կստեղծի
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի դեմ հանդես եկող ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», չի բացառվում, միասնական ճակատ կազմեն ընդդեմ նոր Սահմանադրության նախագծի։ Այս մասին «Իրավունք»-ին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա հերքել է այն լուրերը, թե նոր Սահմանադրությանը դեմ քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» տարաձայնություններ ունեն և չեն կարողանում մի հայտարարի գալ։ Թեև Սահմանադրական բարեփոխումների թեմայով «Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ պաշտոնական հանդիպումներ չի սկսել:
«Ես այս սցենարը ոչ միայ չեմ բացառում, այլև ցանկալի սցենար եմ տեսնում»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։