03/09/2015 09:47
Խոսնակ. Ծառուկյանը չի միջամտելու սահմանադրական հանրաքվեի անցկացմանը
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ խոսակցությունները թե իբր Ծառուկյանը Կոտայքի մարզում աջակցելու է սահամանադրական հանրաքվեի անցկացմանը, իրականությանը չեն համապատասխանում:
«Գագիկ Ծառուկյանը որևէ կերպ ներգրավված չի լինելու քարոզարշավում և ընտրական գործընթացում որևէ առնչություն և մասնակցություն չի ունենալու: Նա հայտարարել է, որ քաղաքականության էջն իր համար փակված է, և դա վերաբերում է նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին»,- ասել է Ի. Տոնոյանը: