03/09/2015 12:31
Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրշիկին ներկայացրել է սահմանային իրավիճակը
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին է ներկայացրել շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Պարոն Դ.Տոնոյանն ու դեսպան Ա.Կասպրշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է նաև սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: