03/09/2015 11:20
Դպրոցներում վաճառվում է անթույլատրելի սնունդ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ գոյություն ունեն խախտումներ, որոնք ակնառու են գրեթե բոլոր դպրոցներում:
«Կան կոնկրետ մթերքներ, որոնք կարելի է վաճառել դպրոցներում, բայց կան այնպիսի ապրանքներ, որոնց վաճառելն արգելված է՝ գազավորված ըմպելիքներ, չիպսեր։ Թույլատրվում է հացաբուլկեղեն վաճառել՝ բուլկիների տեսքով, բայց կան կրեմային հումք պարունակող մթերքներ, որոնք կասկածելի անվտանգություն ունեն»,- ասել է նա։
Պիպոյանի խոսքով՝ խախտումները երկբևեռ են. մթերք, որը չի թույլատրվում վաճառել, բայց վաճառվում է, և մթերք, որը թույլատրվում է վաճառել, բայց դրա անվտանգության մասին պատշաճ տեղեկատվություն չունենք»,- ասել է Պիպոյանը։