03/09/2015 11:27
Առաջիկա օրերին կլինի առանց տեղումների եղանակ
Հանրապետությունում սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ին՝ շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-5-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-7-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: