03/09/2015 12:47
Տավուշում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ՝ դրական տեղաշարժերով
Նախօրեին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորված ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Գոռ Գևորգյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է գրանցվել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Նա վերակենդանացման բաժանմունքում է: Վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ, սակայն գիշերվա ընթացքում զինվորի մոտ նկատվել են դրական տեղաշարժեր»,- ասաց գնդապետը:
Հիշեցնենք, որ Գոռի մոտ որովայնի հրազենային թափանցիկ վիրավորում է, կրծքավանդակի վնասվածք, ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ: Երևան տեղափոխվելուց առաջ նա վիրահատվել է Բերդի զինհոսպիտալում: