03/09/2015 15:51
Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է զոհվել
Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 1975թ.-ին ծնված պայմանագրային զինծառայող՝ Հայկ Կառլենի Դևոյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քաարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ նախօրեին սահմանի Տավուշի հատվածում հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ: Բացի այդ կիրառել է 60 և 82 մմ տրամաչափի ականանետեր։
«Իրավիճակը լարված է եղել, սակայն հակառակորդը լռեցվել է մեր զինված ուժերի կողմից: Նրանք ունեն կորուստներ, ինչի մասին գրում են հենց ադրբեջանական կայքերը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: