03/09/2015 13:17
Լյուդմիլա Սարգսյան. Ինձ չի հուզում, թե իմ անվան շուրջ ով ինչ է խոսում
Ինձ չի հուզում, թե իմ անվան շուրջ ով ինչ է խոսում: Դրա համար էլ մեկնաբանություն չեմ տալիս: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ հրաժարվելով անդրադառնալ շրջանառվող այն լուրերին, թե Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցությունից պահանջել են, որ նա վայր դնի պատգամավորական մանդատը:
«Ես տրամադրված չեմ հարցազրույց տալու, դրա համար էլ ոչինչ չեմ ասելու: Երբ կցանկանամ՝ տեղյակ կպահեմ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ ՀԱԿ խմբակցությունում կայացած վերջին քննարկմանը Լյուդմիլա Սարգսյանը չի մասնակցել:
Թեև խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ավելի վաղ Aysor.am-ին ասել էր, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ քննարկումներ չկան՝ Լյուդմիլա Սարգսյանի ջղաձիգ պատասխաններն ու այն, որ նա հրաժարվում է լրագրողների հետ շփումներից վկայում են՝ ՀԱԿ-ում արշալույսներն ամենևին էլ խաղաղ չեն: