03/09/2015 10:55
Հղիներին խաբելու նոր ձև. միայն գումարով են հայտնում պտղի սեռը «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրել է.
«Մի շարք պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հղիներին խաբելու նոր ձև են գտել: Այս դեպքում ոչ ավել-ոչ պակաս հղիներին հրաժարվում են հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենք է փոխվել:
Հղում են կատարում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքին, թե իբր այն լրացվել է և դրանում կա դրույթ, համաձայն որի՝ մինչև պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Սակայն զավեշտալին այն է, որ նաև զգուշացնում են հղիներին՝ եթե այսպես կոչված պետական վճարում անես՝ 6000 դրամ, ապա այդ դեպքում բժիշկներն արդեն իրավունք կունենան ծնողներին հայտնելու մանկիկի սեռը»: