03/09/2015 15:43
Յուրա Մովսիսյանը ձմռանը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ձմռանը կարող է փոխել ակումբը, տեղեկացնում է հայտնի ֆուտբոլային գործակալ Ռոման Օրեշչուկը։
Հայ հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է մի անգլիական ակումբ, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրը ինձ խնդրել է պարզել՝ պատրա՞ստ է արդյոք «Սպարտակը» բաց թողնել Մովսիսյանին։ «Կարմրասպիտակները» մերժումով պատասխանեցին։ Կարծում եմ՝ դա կապված է այն բանի հետ, որ «Սպարտակը» այդքան կարճ ժամկետում նրան փոխարինող չէր հասցնի գտնել։ Սակայն ձմռանը ակումբը պատրաստ կլինի վերադառնալ այդ տրանսֆերի քննարկմանը,-ասել է Օրեշչուկը։
Հեղինակավոր «transfermarkt.de»-ն Մովսիսյանը տրանսֆերային արժեքը սահմանում է 9 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «Սպարտակի» հետ պայմանագիր ունի մինչև 2019 թվականը։