03/09/2015 13:32
Նախագահը սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է անկուսակցական պատգամավորների հետ
ՀՀ Նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից: