03/09/2015 10:20
Անկախ պատգամավորներն այսօր, հնարավոր է, հանդիպեն նախագահին
Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոտ կոնսուլտացիաներն ամբողջացնելու համար, թերևս, պակասում է մի խմբի այցը։
Խոսքն անկախ, անկուսակցական պատգամավորների, քաղաքական լուսանցքում հայտնվելու սպառնալիքի տակ գտնվող այն պատգամավորների մասին է, ովքեր չարիքի իշխանության ու Ծառուկյանի հանկարծահաս պատերազմում կայծակնային արագությամբ լքեցին ԲՀԿ-ն։
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այս խմբի հետ հանդիպումը սպասվում է այսօր։
Թե ինչպես կհագուցալուծվի անկախ և անկուսակցական պատգամավորների հարցը՝ ԲՀԿ-ն լքածներից ԱրագածԱխոյանը թերթին ասել է, որ պարզ կկլինի առաջիկայում, երբ այցելել Սերժ Սարգսյանին։
«Գիտենք, որ հանդիպում լինելու է, բայց դեռ օրը սհտակ հայտնի չէ»,- ասել է նա։