Օմբուդսմենի Սահմանադրության նախագծի վերաբերյալ եզրակացություն է հրապարակել

03/09/2015 18:31

Օմբուդսմենի Սահմանադրության նախագծի վերաբերյալ եզրակացություն է հրապարակել


Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որում ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական և բացասական փոփոխությունները: Օմբուդսմենի եզրակացությունը համապատասխան մասնագիտական հիմնավորումներով ներկայացվել է նաև ՀՀ Կառավարություն: Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:

Ստորև ներկայացնում ենք Նախագծի 2-րդ («Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններ») և 3-րդ («Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները») գլուխների վերաբերյալ դիտարկումները:

ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Անձն իրավունք կունենա պահանջել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրենց անօրինական գործողություններով կամ անգործությամբ հասցված վնասի հատուցում (Նախագծի հոդված 60): Նման սահմանադրական երաշխիքը նախ կնպաստի պետական մարմինների աշխատակիցների հաշվետվողականության բարձրացնմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

• Հանցանքի կատարման համար պատիժ կրած անձն իրավունք կունենա ստանալ փոխհատուցում, եթե ապացուցվի, որ վերջինիս գործի մեջ թույլ է տրվել դատական սխալ, իսկ այդ փաստը ժամանակին չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից (Նախագծի հոդված 69): Սա անձի իրավունքների ոտնահարման դեպքում փոխհատուցում ստանալու կարևոր երաշխիք է, ինչն անհրաժեշտ է խախտված իրավունքները վերականգնելու համար:

• Մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները ենթարկվեն հարցաքննության միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (Նախագծի հոդված 66): Նշված դրույթը կարևոր երաշխիք է քրեադատավարական գործընթացում և թույլ է տալիս պաշտպանվել ու ապացուցել անձի անմեղությունը, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին:

• Փոփոխության արդյունքում սահմանադրորեն կամրագրվի, որ վարչական մարմինները պետք է քաղաքացիների գործերը  քննեն անաչառորեն, ողջամիտ ժամկետում, որի շրջանակներում անձն իրավունք կունենա ծանոթանալու իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին: Ավելին, սահմանադրությամբ կամրագրվի, որ այդ  մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հիմնավորել իրենց ընդունած ակտերը, ինչպես նաև մինչև անձի համար միջամտող որոշումն ընդունելը թույլ տալ վերջինիս արտահայտելու իր կարծիքն ու դիրքորոշումը հարցի կապակցությամբ (Նախագծի հոդված 49):

• Յուրաքանչյուր ոք սահմանադրորեն իրավունք ձեռք կբերի ծանոթանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը, այդ թվում` տեղեկատվություն ստանալ  և ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, իհարկե, եթե դա չի հակասում հանրային շահերին (Նախագծի հոդված 50): Նշվածը կարևոր երաշխիք կհանդիսանա թափանցիկ կառավարման և ժողովրդավարության ամրապնդման համար:

• Սահմանադրորեն կամրագրվի, որ սահմանափակումներ նախատեսող օրենքները լինեն որոշակի, այսինքն՝ կանխատեսելի, պարզ շարադրված, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա կանխատեսել իր գործողությունների հետևանքները (Նախագծի հոդված 79):

• Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, բացի ՀՀ քաղաքացիներից, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կկարողանան ընտրել և ընտրվել, ինչպես նաև մասնակցել տեղական հանրաքվեներին մի շարք պայմանների բավարարման դեպքում (Նախագծի հոդված 47):  Կարևոր է նման ժողովրդավար սկզբունքի  ամրագրումը հենց Սահմանադրությամբ:

• Կընդլայնվի ընտրելու և ընտրվելու իրավունքը, ինչը թույլ կտա ավելի շատ թվով անձանց մասնակցել պետության կառավարմանն ու որոշումներ կայացնելուն: Մասնավորապես, ի տարբերություն գործող Սահմանադրության, կվերացվի ազատազրկված  և պատիժը կրող քաղաքացիների համար ընտրելու և ընտրվելու, հանրաքվեներին մասնակցելու իրավունքի բացարձակ արգելքը: Արդյունքում, նշված արգելքը կտարածվի միայն անգործունակ, ինչպես նաև, դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա (Նախագծի հոդված 47):

• Նախագծում առաջարկվում է երեխայի վերաբերյալ որոշումները կայացնելիս հաշվի առնել նրա կարծիքը` ելնելով վերջինիս տարիքից և հասունության աստիճանից: Առաջարկի ընդունման դեպքում ավելի կամրապնդվեն երեխայի՝ լավագույն շահերից բխող որոշումների կայացումն ու խրախուսումը, ինչը նաև  համահունչ է միջազգային չափանիշներին:

• Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների՝ պետությունից աջակցություն ստանալու իրավունքը, ինչպես նաև երեխայի` իր ծնողների հետ անմիջական շփվելու և կապ պահպանելու իրավունքը  կամրագրվի Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 36):

• Երեխայի ծննդյան կամ  որդեգրման դեպքերում երեխայի աշխատող և՛ հայրը, և՛ մայրը  կունենան արձակուրդի իրավունք: Այսինքն, տվյալ արձակուրդից հավասարապես կկարողանան օգտվել երկու ծնողներն էլ, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին և կնպաստի կանանց և տղամարդկանց միջև երեխայի դաստիարակության և խնամքի հարցում հավասարության ամրապնդմանը (Նախագծի հոդված 55):

• Կարգելվի մարդու մարմինը, դրա մասերը շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը (Նախագծի հոդված 24): Նշված դրույթը կպաշտպանի անձին անօրինական ֆիզիկական և բժշկական միջամտությունից և, բացի այդ, կհամապատասխանի միջազգային ստանդարտներին:

• Անձի իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների մեկնաբանման ժամանակ հաշվի կառնվի Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան (Նախագծի հոդված 81): Սա կնպաստի, որ ՀՀ-ում մարդու իրավունքների զարգացման ու առավել արդյունավետ պաշտպանության համար պետությունը, բացի կոնվենցիաներում գրված նորմերից, կառաջնորդվի նաև այլ  նորմերով, որոնք պարբերաբար զարգանում ու կատարելագործվում են միջազգային կառույցների կողմից:

• Հանրային ծառայողների  անաչառ և քաղաքականապես չեզոք լինելու և ժողովրդին ծառայելու սկզբունքները կամրագրվեն Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 48), ինչը կնպաստի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների գործունեության արդյունավետության ու անկողմնակալության բարձրացմանը:

• Դատավորներին, դատախազներին և քննիչներին չի թույլատրվի անդամակցել որևէ կուսակցությանը (Նախագծի հոդված 45), ինչը կարևոր սահմանադրական երաշխիք կդառնա վերջիններիս մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար:

• Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարողանա միջամտել անձի կարծիքի ձևավորմանը, այսինքն` անձը կկարողանա ցանկացած միջոցով ազատ տեղեկատվություն փնտրել (Նախագծի հոդված 41): Նշված փոփոխությունը կարևոր երաշխիք է տեղեկատվության ազատության, ինչպես նաև լրագրողների գործունեության պաշտպանության ոլորտում:

• Փոփոխության արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կկարողանան դիմել ոչ միայն  պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց, այլև այլ կազմակերպությունների կողմից անձանց իրավունքների խախտման դեպքում (Նախագծի հոդված 51): Սա նշանակում է, որ, ի տարբերություն գործող Սահմանադրության, Պաշտպանը կկարողանա պաշտպանել քաղաքացիներին նաև հանրային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից, որոնք որևէ կերպ կոտնահարեն անձանց իրավունքները:

• Նախագծով առաջարկվում է ամրագրել կանանց և տղամարդկանց  հավասար իրավունքներ ունենալու դրույթը (Նախագծի հոդված 28), որը կլինի  իրավահավասարության սահմանադրական երաշխիք և կարևոր տեսլական հասարակության զարգացման, կանանց դերի բարձրացման համար:

• Կուսակցություններն իրենց գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարի հրապարակել իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին որոշակի տեղեկություններ, իսկ եթե կուսակցությունը քարոզի սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն կիրառի սահմանադրական կարգը տապալելու նպատակով, ապա Սահմանադրական դատարանը կկարողանա արգելել կամ կասեցնել տվյալ կուսակցության գործունեությունը (Նախագծի հոդված 45):

ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Նախագծում ուղղակիորեն չի ներառվել գործող Սահմանադրության 16-րդ հոդվածով նախատեսված խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքը, ինչպես նաև այն դրույթը, ըստ որի՝ մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Նշվածից հստակ չէ, թե արդյոք անձնական ազատության, ինչպես նաև ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը սահմանող Նախագծի այլ հոդվածները լրացնում են այս բացը և ապահովում են սահմանադրական երաշխիքներ անհիմն խուզարկությունից պաշտպանվելու համար:

• Չնայած նրան, որ Նախագծով սահմանվում է, որ նվազագույն աշխատավարձն ամրագրվում է օրենքով, այնուամենայնիվ, ուղղակիորեն սահմանված չէ յուրաքանչյուր անձի՝ նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը: Հաշվի առնելով անձանց համար նման երաշխիքի կարևորությունը՝ առաջարկում ենք Նախագծում հստակորեն սահմանել նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը` դրանով սահմանելով լրացուցիչ սահմանադրական երաշխիք աշխատանքային հարաբերությունների ոլորտում (Նախագծի հոդված 84):

• Յուրաքանչյուր կարիքավոր անձի արժանապատիվ գոյության իրավունքը ամրագրող դրույթում «գոյություն» բառն ավելի նպատակահարմար է փոխարինել «կենսամակարդակ» բառով: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու է անձի նվազագույն կարիքները բավարարելու իրավունքը սահմանվելու օրենքով, այլ ոչ թե, որպես հիմնարար իրավունք, երաշխավորվելու Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 84):

• Նախագծում հստակ ամրագրված չէ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածի այն ձևակերպումը, որ յուրաքանչյուր անձ ունի իր իրավունքների և ազատությունների՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, ինչը մարդու իրավունքների դատական պաշտպանության այլընտրանքային եղանակ է: Չնայած Նախագծով սահմանվում է պատշաճ վարչարարության իրավունքը, սակայն պարզ չէ, թե արդյոք այն լիովին ապահովում է անձի՝ պետական մարմնի առջև պաշտպանության իրավունքը (Նախագծի հոդված 49):

• Նախատեսվում է, որ անձի իրավունքի սահմանափակման դեպքում պետության կողմից սահմանափակման համար ընտրված միջոցը և նպատակը պետք է համաչափ լինեն այդ սահմանափակվող իրավունքի նշանակությանը (Նախագծի հոդված 78): Այս դրույթի ձևակերպումը հստակ չէ և կարծես ենթադրում է, որ որոշակի դասակարգում պետք է լինի հիմնական իրավունքների մեջ` կախված իրենց նշանակությունից: Այս մոտեցումն ընդունելի չէ մարդու իրավունքների հավասարության և փոխկապակցվածության տեսանկյունից:

• Փոփոխության արդյունքում ցանկացած մարդ կկարողանա ծանոթանալ այն բոլոր տեղեկություններին, որոնք իր մասին հավաքագրվել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում (Նախագծի հոդված 33): Սակայն, այդ իրավունքը չպետք է սահմանափակվի միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաներով, քանի որ բնակչությանը հանրային ծառայություններ մատուցող մի շարք մասնավոր ընկերություններ, օրինակ` բջջային կապի ծառայություններ մատուցող, նույնպես անձի վերաբերյալ տվյալներ են հավաքում:

• Սահմանադրության նախագծից դուրս են մնացել ընտանիքի պաշտպանությունը, մայրության և մանկության հովանավորումը, գիտության և մշակույթի զարգացման նպաստումը, ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը, տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը՝ որպես պետության հիմնական նպատակներ, որոնք չափազանց կարևոր են սոցիալական պետությունում (Նախագծի հոդված 86):

• Ըստ Նախագծի՝ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չեն ունենա դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն` կալանավորներին ընտրելու իրավունքից բացարձակ զրկումը, անկախ նրանց հանցանքի բնույթից կամ ծանրությունից, խախտում է նրանց իրավունքները: Այսինքն, ընտրվելու իրավունքից նման ընդհանուր և ամբողջական զրկումը ազատ ընտրությունների սահմանափակում է, և, հետևաբար, նշյալ սահմանափակումները նախատեսելիս պետք է առաջնորդվել համաչափության սկզբունքով (Նախագծի 47-րդ հոդված):

• Նախագծում ամրագրված է, որ ցանկացած անձ, ով օրինակական հիմքով գտնվում է ՀՀ տարածքում, իրավունք ունի դուրս գալու ՀՀ-ից (Նախագծի հոդված 39): Սակայն, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական երկրից մեկնելու իրավունք, այսինքն` երկրից մեկնելու համար սահմանված չէ այնտեղ օրինական գտնվելու պահանջ:

• Նախագծով երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան երեխային վերաբերող հարցերում (Նախագծի հոդված 36): Սակայն միջազգային չափանիշներով երեխաների նկատմամբ բոլոր գործողությունները ձեռնարկելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվում «երեխայի լավագույն շահերին»: Նշվածը տարբերվում է «երեխայի շահ» եզրույթից, որով լիարժեքորեն չի արտացոլվում երեխայի համար բացառապես լավագույն լուծում հանդիսացող որոշումների կայացման սկզբունքը:

• Ազգային և էթնիկական ինքնության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը առաջարկվում է կարգավորել օրենքով (Նախագծի հոդված 54): Նման ձևակերպումից պարզ  չէ, թե արդյոք այս իրավունքի պաշտպանությունը պետք է անձանց նախաձեռնությամբ իրականացվի, թե պետությունն ինքը պարտավոր է ակտիվ քայլեր ձեռնարկել այս իրավունքներն ապահովելու համար:

Շուտով կներկայացվի նախագծի 7-րդ գլխի վերաբերյալ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») Օմբուդսմենի եզրակացությունը:

Պաշտպանի աշխատակազմ


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը