04/09/2015 11:45
ԱԺ-ում քննարկում են Սահմանադրական փոփոխությունները
Քիչ առաջ Ազգային Ժողովում մեկնարկեցին Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումները: Քննարկումը բաց ֆորմատով է, այսինքն բացի խորհրդարանական ուժերից դրան մասնակցելու հնարավորություն են ստացել նաև արտախորհրդարանական ուժերն ու հասարակական կազմակերպությունները:
Լսումներին մասնակցում է շուրջ 100 հրավիրյալ` քաղաքական տարբեր ուժերից, կազմակերպություններից, նաև ուսանողներ:
Ներկայացնելով նոր Սամանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, լսումներում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը ասաց՝ կառավարման համակարգի փոփոխությունը կարևոր է, քանի որ գործող կիսանախագահական կառավարման համակարգը չի լուծում երկու կարևոր խնդիր` ի՞նչ է լինում, երբ ԱԺ մեծամասնությունը հակադրվում է նախագահին և ինչպե՞ս է պրակտիկայում գործելու ուժերի այս դասավորվածությունն ու ո՞վ, ինչի՞ համար է պատասխան տալու:
Լսումները շարունակվում են: