04/09/2015 14:43
«Շանթ 2015». Գիշերվա 2-ից սկսած Ավանում հայտարարվելու է պարեկային ժամ մինչև լուսաբաց
Այսօր երեկոյան ժամը 18-ից սկսած Հանրապետության հրապարակում ձևավորվելու է ավտոշարասյուն: Այս մասին «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բնակչության պայմնական տարհանման համար հրապարակում կլինի մոտ 30 ավտոբուս:
Բացի այդ, այսօր գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ՝ մինչև լուսաբաց.
«Բոլոր նրանց, ովքեր կլինեն դրսում՝ ոստիկանները փորձելու են ուղարկել տուն: Ենթադրվում է, որ այդ ժամին քիչ մարդիկ կլինեն դրսում» ,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: