04/09/2015 16:56
Լևոն Զուրաբյանը չի մեկնաբանում Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունները
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի՝ սահմանադրական բարեփոխումների հարցով խորհրդատվություններին մասնակցելու ու նրա կողմից արված հայտարարությունները:
«Որևէ մեկնաբանության կարիք չկա: Առանց այդ էլ հանրության համար ամեն ինչ պարզ է»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խուսափելով պատասխանել հարցին՝ արդյոք ինքը Լյուդմիլա Սարգսյանին համարո՞ւմ է «այո»-ի հաճախորդ:
Լրագրողների դիտարկմանը՝ տարօրինակ չէ՞, որ ՀԱԿ-ում բացառությամբ՝ Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի ու Ստեփան Դեմիրճյանի, բոլորը խմբակցությունից տարբեր ու անկախ դիրքորոշում ունեն՝ Զուրաբյանն պատասխանեց.
«Սա պատահական չէ»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լրատվամիջոցների հետ զրույցում ավելի վաղ հայտարարել էր՝ որևե քաղաքական ուժ չի կարող իրեն ստիպել վայր դնել պատգամավորական մանդատը: