04/09/2015 10:31
Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն, շորը պատժվում է ազատազրկմամբ՝ շերկուսից 5 տարի ժամկետով։
Երեկ «Ժողովուրդը» գրել էր, որ Վահան Մարտիրոսյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Իսկ պատճառը եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող Ռուզան Մարգունու հաղորդումը։
«Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահներն իրեն և կնոջը ծեծի են ենթարկել: Դրանից հետո նա ժամանակավոր բնակվել էր Ռուզան Մարգունու տանը։ Նրանց հեռանալուց հետո կինը դիմել էր իրավապահներին և տեղեկացրել, որ իր բնակարանից 3820 դոլար գումար է անհետացել։ Ի դեպ, Վահան Մարտիրոսյանը հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել»,- գրել է թերթը։