04/09/2015 10:43
Նաիրա Զոհրաբյան. Ինձ հայտնի չէ՝ «Ժառանգություն» ասելով ում նկատի ունեք
«Իրավունքը» ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին հարցրել է՝ արդյոք «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցություններին կհաջողվի «ոչ»-ի շարժումն այնքան հզորացնել` տապալելու սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
«Անկեղծ ասած, ինձ հայտնի չէ «Ժառանգության» դիրքորոշումը: Եթե այդ կուսակցությունը չի հանդիպել նախագահի հետ, դա դեռ ինձ համար հիմք չէ, որ նա միանում է «ոչ»-ի քարոզարշավին: Ինձ հայտնի չէ, թե «Ժառանգություն» ասելով դուք ում նկատի ունեք: Որքան հետևում եմ, իմ հարգարժան գործընկերներ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը տարբեր դիրքորոշումներ ունեն: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը կարծես որևէ մեկին հայտնի չէ»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:
ՀԱԿ-ի մասին խոսելիս էլ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է ՀԱԿ-ի հետ ԲՀԿ-ի անցած ճանապարհը՝ ավելացնելով, որ հարգում է յուրաքանչյուր քաղաքական ուժի կարծիքը և հորդորում` հարգալից լինել մեկը մյուսի հանդեպ: