04/09/2015 11:13
ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է հրաձգային և հրետանային զինատեսակներից
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից:
Չնայած վերջին օրերի համեմատ հրադադարի խախտումները նվազել են, այնուամենայնիվ՝ հակառակորդը կիռարելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ 60 և 82մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 800 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: