04/09/2015 10:14
Վարդան Պետրոսյանը կաշխատի թատրոնում, կքնի գաղութում
Դերասան Վարդան Պետրոսյանն այսուհետ կաշխատի թատրոնում։ Թատրոնը Պետրոսյանին աշխատանք է առաջարկել, վերջինս համաձայնել է և առաջիկա օրերին նրա հետ աշխատանքային պայմանագիր կկնքվի։
«Ժամանակի» հետ զրույցում Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի մանրամասնել, թե կոնկրետ որ թատրոնի մասին է խոսքը։
Սակայն պատիժը բաց ռեժիմով կրել հնարավոր է միայն այն պարագայում, երբ Պետրոսյանի հետ կնքվի աշխատանքային պայմանագիր, որը պետք է ներկայացվի ՔԿՀ ղեկավարին, դա հաստատվի, որից հետո նոր Պետրոսյանը դուրս կգա բաց ռեժիմ՝ առավոտյան գնալով աշխատանքի, իսկ երեկոյան ժամը 20-ին վերադառնալով ՔԿՀ։