04/09/2015 17:57
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանանն ավելի լավ է մտածի սեփական դատարկվող գյուղերի մասին
Ադրբեջանական կողմը սեփական ինքնախաբեության փոխարեն ավելի լավ է մտածի սեփական դատարկվող գյուղերի ու լցված դիարանների մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մսմուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մինչև հիմա հայկական կողմի պատասխանները եղել են միայն պաշտպանողական և ադեկտվատ: Հայկական լրատվամիջոցներն, ի տարբերություն ադրբեջանականների՝ կարող են տեսնել թե որտեղ ինչ է կատարվում»,- գրել է նա:
Ավելի ուշ ՊՆ մամուլի քարտուղարը ևս մեկ գրառում է կատարել, որում նշել է՝ երեք օրվա կտրվածքով հայտնի է դարձել ադրբեջանական բանակում 7-8 կորստի մասին: