04/09/2015 17:07
ԲՀԿ-ական պատգամավորները մեկնեցին Տավուշի սահմանամերձ գյուղեր
ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ քիչ առաջ ուղևորվեցին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, որոնք արդեն քանի օր է հակառակորդի կրակահերթի տակ են: Մեկնելու որոշումը կայացվել է ԲՀԿ քաղխորհրդի նիստում:
Սահմանամերձ բնակավայրեր կմեկնեն ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը և այլք:
Պատգամավորները կծանոթանան սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին, կշփվեն բնակչության հետ՝ միայնակ չթողնելով նրանց այս դժվարին պահին:
Նշենք՝ ավելի վաղ սահմանամերձ գոտի էր այցելել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: