04/09/2015 14:20
Դամասկոսում հայ է զոհվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեկ արձակված հրթիռի պայթյունից հայ է զոհվել։
Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր» պարբերականը:
Նշվում է, որ երեկ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Ֆարես Խուրի շրջանը։
Արձակված հրթիռի պայթյունից Հալեպ թաղամասում զոհվել է դամասկոսահայ Սարգիս Պարսիկյանը։ Ըստ տեղեկությունների՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Հալեպ քաղաքում։
Այստեղ արդեն ամիսներ շարունակ խմելու ջուր չի մատակարարվում, էլեկտրաէներգիան զգալի խափանումներով է գործում, իսկ համացանցն արդեն մի քանի ամիս է չի գործում։