04/09/2015 13:58
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու ուղղությամբ
Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում է անցկացրել` Ղարաբաղի Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականները։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակիցները։
«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - ասված է հաղորդագրությունում։