04/09/2015 12:52
Այսօր կլինի առանց տեղումների եղանակ
Վտանգավոր և անբարենպաստ օդերևութաբանական երևույթներ սեպտեմբերի 4-ին չեն կանխատեսվում: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական բաժնից:
Սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-8-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 4-5-ին կարձրանա 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև կբարձրանա:
Երևանում սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-8-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 4-ի ցերեկը սպասվում է +32+34, երեկոյան՝ +25+27,սեպտեմբերի 5-ի գիշերը՝ +19 +21 աստիճան: