04/09/2015 14:28
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժառանգությունը» դեմ է սահմանադրական փոփոխություններին
«Ժառանգությունը» դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դրանք նպատակ ունեն խորհրդարանական կառավարման համակարգի անվան տակ, ոչ միայն մի հոգու իշխանություն երկարաձգել, այլ՝ բառի բուն իմաստով կերտել կուսակցապետություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթով փորձ է արվում մեր հասարակությանը ստրկացնել ոչ թե մի մարդու, այլ՝ մի կուսակցության.
«Սա որևէ դրական բան չի բերելու պետական որակի մեջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ավելացնելով.
«Կարևորն այն է, որ կուլ չգանքն գեղեցիկ գրված այդ դրույթներին ու դրանց պատճառով չշեղվենք բուն նպատակից, այն է՝ կուսակցապետության ստեղծումը»:
«Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ պետք է լայն քաղաքական կոնսոլիդացիա լինի, որի արդյունքում պետք է ունենանք ժամանակավոր իշխանություն, որն էլ կապահովի արդար ընտրությունների անցկացում: