04/09/2015 15:23
Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ կմիանա «Ոչ»-ի շարժմանը
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ իր ղեկավարած կուսակցությունը կմիանա «Ոչ» նախաձեռնությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ր. Հովհաննիսյանը:
«Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների համախմբման շրջանակում հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, և այսօրվանց սկսած դիմելու ենք այլ քաղաքական ուժերի՝ համախմբվելու համար այս կարևոր մոտեցման շուրջ: Կհամագործակցենք բոլոր նրանց հետ, ովքեր կողմ են արտահերթ ընտրություններին, դրանից հետո միայն՝ սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կլինեն քննադատներ.
«Սահմանադրական փոփոխությունները, կարծես, այն թեման չէ, որի շուրջ կհամախմբվի հասարակությունը, բայց ամեն ինչ կախված է մեր աշխատանքից»: