04/09/2015 09:58
Սեպտեմբերի 20-ին կկայանա հերթական էլիտար հարսանիքը
Սեպտեմբերի 20-ին հայ քաղաքական էլիտան հարսանիքի է։ Այդ օրն ամուսնանում է ԲՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավոր Յուվեցի Կարոյի որդին։ Պսակադրությունը կկայանա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, իսկ խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում։
Մոտ 400 հոգանոց հարսանիք է լինելու, հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետը, Աժ նախագահը, ԲՀԿ նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Յուվեցի Կարոն, սակայն, չի հրավիրել ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, նախկին կուսակից գործընկերներից էլ հրավիրել է սահմանափակ թվով մարդկանց՝ գործարար թևին, նրանց, ում հետ շփվում է, օրինակ՝ Կարամելի Հարութ, Բելաջիոյի Գրիշ, Մուրադ Գուլոյան և այլք:
Ո՞ւմ հետ է ամուսնանում Ձեր որդին՝ «Հրապարակը» հարցրել է պատգամավորին:
Նա նշեց, որ խնամին ոչ հայտնի է, ոչ էլ ճանաչված.
«Ի՞նչ գործ ունենք հայտնիների հետ, տղես սիրահարվել է, ուզել է»։ Հարսանիքի քավորը ևս, պատգամավորի փոխանցմամբ, հայտնի մարդ չէ, իր որդու կուրսեցին է։ Մյուս մանրամասների մասին Կարո Կարապետյանը չի ցանկացել խոսել՝ նշելով, թե որդին է զբաղվում բոլոր հարցերով: