04/09/2015 16:31
ԱԺ-ում Հրայր Թովմասյանի վրա մատ թափ տվեցին
Այսօր ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման համար հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, երբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը ներկայացնում էր ընտանիքի մոդելը, նիստերի դահլիճում ներկաներից մեկը սկսեց բղավել, թե Սահմանադրության նախագծում առկա է միասեռ ամուսնությունները օրինականացնելու դրույթը:
«Խոսում եք ընտանիքից, բայց միասեռական ամուսնություն եք թույլ տալիս»,- հայտարարեց նա, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը շատ հանգիստ տոնով պատասխանեց.
«Եթե բղավում եք, դա չի նշանակում, որ ճիշտ եք՝ մատն էլ իջեցրեք: Եթե եկել եք այստեղ լսելու և չհասկանալու՝ ձեր խնդիրն է»:
Շարունակվող բղավոցներին Հրայր Թովմասյանն ավելի կոշտ արձագանքեց.
«Էս ո՞վ ա, ոստիկաններին կանչեք, թող սրան հանեն»: