04/09/2015 18:40
Ուորլիքը նշում է՝ 120 մմ ականանետերի օգտագործումն անընդունելի է, սակայն չի հստակեցնում՝ որ կողմն է դրանք կիրառում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում տարածել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ուղղությամբ արձակված 120 մմ ականանետից արձակված արկի մնացորդների լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը.
«Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որն, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում: Նման սրումն անընդունելի է»:
Պետք է ընդգծենք, որ դեսպան Ուորլիքն անգամ այս գրառման դեպքում չի հստակեցրել, թե հակամարտող որ կողմն է օգտագործել 120մմ ականանետ: Ու սրման անընդունելիության կոչը չի ուղղել ադրբեջանական կողմին, որն էլ, վերջին օրերին լարում է սահմանային իրավիճակը: