04/09/2015 13:29
Ջեյմս Ուորլիք. Սա վտանգավոր լարում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոկում անդրադառնալով վերջին օրերին սահմանում գրանցված լարվածությանը՝ գրել է.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդում են ականանետերի և ծանր սպառազնության օգտագործման մասին: Եթե տեղեկությունները հավաստի են, ապա սա վտանգավոր լարում է: Մենք պետք է աշխատենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության հասնելու համար»,- գրել է դիվանագետը նա: