04/09/2015 10:23
Երեկոյան հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պահպանվել է
«Հայկական ժամանակը» գրել է.
«Երեկ առավոտյան Տավուշի մարզի դիրքերից մեկում հակառակորդի արձակած կրակոցներից զոհվել է 1975թ. ծնված պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը։ Երեկոյան հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պահպանվել է։ Մի քանի ժամ շարունակ հրետակոծության են ենթարկվել Տավուշի մարզի Բեքաբեր, Վազաշեն, Ներքին կարմիրաղբյուր, Բաղանիս, Այգեպար գյուղերը։
Հրետակոծությունը սկսվել է երեկոյան ժամը19-ի սահմաններում և տևել մոտ 3 ժամ: Վազաշենը հրետակոծվել է հիմնականում տանկերից և այլ մարտական մեքենաներից, մյուս համայնքները՝ ականներից։
Իսկ Ներքին Կարմիրաղբյուրցի զինվորական Գարիկ Լալայանը թոքի վնասվածք է ստացել և վիրահատվել Բերդի հոսպիտալում»։