05/09/2015 11:13
Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը մեկուսացել են «այո»-ի կողմնակից ԲՀԿ-ականներից
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ-ի պառակտման լուրերը երեկ առաջին դրսևորում ունեցան: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ի կերպարանափոխումից և հատկապես Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո օր օրի ակտիվանում են ներկուսակցական խժդժությունների մասին լուրերն այն համատեքստում, որ արմատականների համար անընդունելի է նոր ԲՀԿ-ի դիրքորոշումը և առաջիկայում սպասվում է նրանց «արտագաղթը» կուսակցությունից։
Նրանց շարքում շոշափվում է 3 անուն՝ Վարդան Օսկանյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան: Սահմանադրության նախագծի վերաբերյալ ԱԺ երեկվա քննարկման ժամանակ ուշագրավ պատկեր է ստեղծվել ԲՀԿ-ի շարքում:
«Հրապարակ»-ի լրագրողը ֆիքսել է, որ «ոչ»-ի ճակատի երկու ԲՀԿ-ականներ՝ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը մեկուսացել են «այո»-ի կողմնակից ԲՀԿ-ականներից։
Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը նստած են եղել կողք կողքի»։