05/09/2015 10:46
ԱԺ-ում Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Կարեն Բեքարյանը
Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր Արփինե Հովհաննիսյանին Արդարադատության նախարար նշանակելու՝ նախագահի հրամանագրին, «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակով հաջորդը, ով կարող է զբաղեցնել պատգամավորական թափուր տեղը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է:
«Արփինե Հովհաննիսյանի՝ կառավարություն տեղափոխվելուց հետո թափուր է մնալու նաև ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հովհաննիսյանը նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ էր, ինչպես նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ-ականները նշում են, որ ամենայն հավանականությամբ, թափուր այս պոստերը ևս Կարեն Բեքարյանը կզբաղեցնի»,- գրել է թերթը: