Հյուբերտ Թաբս. Մեծ կապեր ունեմ հայերի հետ

05/09/2015 17:01

Հյուբերտ Թաբս. Մեծ կապեր ունեմ հայերի հետ


Երևանում սեպտեմբերի 17-19 սպասվող Ջազի միջազգային փառատոնին ելույթ կունենա հանրահայտ Հյուբերտ Թաբսը։

Նա իր երաժշտական ճանապարհը սկսել է Դալլասում, որտեղ եկեղեցական երգչախմբում էր երգում։ Երգել է նաև իր մարտական ընկերների համար Վիետնամում։

Վերադառնալուց հետո Թաբսն ընկերների հետ ստեղծել է Blue Mountain խումբը, որի երեք մենակատարներից մեկն էր։ Այդ կազմը շատ արագ ճանաչում է ստացել Սան Ֆրանցիսկոյում ու հարակից շրջաններում և շուտով սկսել է բացել այնպիսի կատարողների համերգները, ինչպիսիք են Բադդի Մայլսը, Կառլոս Սանտանան և Tower of Power խումբը։

Վերջինիս հետ Հյուբերտ Թաբսը պայմանագիր է կնքել և սկսել ելույթ ունենալ՝ որպես առաջատար մենակատար։ Այդ խմբի հետ նա շրջագայել է աշխարհով մեկ, համագործակցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քուինսի Ջոնսը, Ջո Սեմփլը, Հերբի Հենքոքը, «Ռոլինգ Սթոունզ» և «Ջազ Քրուսեյդերս» խմբերը և ուրիշներ։
Tower of Power-ի հետ մի քանի տարվա համագործակցությունից և դրա կազմում 4 ալբոմ ձայնագրելուց հետո Թաբսը դուրս է եկել իր խմբից և աշխատելով Լոս Անջելեսում՝ դրսևորել է իրեն որպես արտակարգ մենակատար և ստուդիական երաժիշտ։

Հետո նա մեկնել է Ավստրիա, որտեղ ապրում և երգում է արդեն 15 տարի՝ կատարելով ռիթմ-ն-բլյուզ, ֆանք և սոուլ ոճի երաժշտություն:

Այս երաժշտի ճանաչման մասին է խոսում այն փաստը, որ նրա վերջին՝ «We Are Beautiful» աշխատանքը, որը նա ձայնագրել է Panzer Flower ֆրանսիական խմբի հետ, արդեն 5 միլիոն դիտում ունի YouTube-ում, և այդ թիվը շարունակում է աճել։

Մինչև հայաստանյան այցը՝ ներկայացնում ենք նրա հարցազրույցը.

- Պարոն Թաբս, ինչո՞վ կարելի է բացատրել ամբողջ աշխարհում ֆանք ոճի երաժշտության ճանաչումը։ Չէ՞ որ մարդիկ հիմա էլ հաճույքով լսում են Ջեյմս Բրաունի, Ռուֆուս Թոմասի, Tower of Power-ի հին ձայնագրությունները.

- Ֆանքը սիրված է այդ երաժշտության մեջ եղած գրուվի համար, որը ստիպում է մեզ շարժվել և ուղիղ կապ ունի մարդկային զգացմունքների ու ապրումների հետ։ Յուրաքանչյուր ստեղծագործություն տարբերվում է մյուսից, բայց բոլորին միավորում է համընդհանուր մի բան. դրանք բոլորն էլ հուզում են մարդկային հոգին։ Իհարկե, տարբեր երկրների տարբեր համերգասրահներում լսարանները նույնպես երբեմն չափազանց տարբեր են։ Մեկն ավելի «թեժ» բաներ է սիրում, մյուսը գերադասում է կոշտ ռիթմեր, երրորդը՝ մեղեդային երաժշտություն… Բայց մեծ հաշվով ֆանք երաժշտության և ռիթմ-ն-բլյուզի համերգներին եկող մարդկանց արձագանքը շատ նման է՝ անկախ նրանից, թե որ երկրից են։ Չէ՞ որ երաժշտությունը սահմաններ չունի, և եթե լավ են կատարում, ապա այն հասկանում և ընդունում է ցանկացած լսարան։

- Դուք միայն ֆանք և ռիթմ-ն-բլյո՞ւզ եք երգում, իսկ ի՞նչ կասեք ջազի մասին։

- Դե չէ, իհարկե, ես միայն ֆանք չեմ երգում։ Ես սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերն ու ոճերը՝ ջազ, ռոք-ն-ռոլ, ռիթմ-ն-բլյուզ, բլյուզ, քանթրի… Սիրում եմ այն երաժշտությունը, որը կպնում է սրտիս, և այդ առումով դժվարանում եմ որևէ ժանր կամ ոճ առանձնացնել։ Ես նույնիսկ դասական ստեղծագործություններ եմ կատարել և պետք է խոստովանեմ, որ ամենադժվարը Ave Maria-ն ստացվեց։ Իսկ ընդհանրապես ես առաջնորդվում եմ «Կիսի՛ր քո երաժշտությունն ամբողջ աշխարհի հետ» սկզբունքով։

- Կպատմե՞ք, թե ինչպես դարձաք Tower of Power լեգենդար խմբի անդամ։

- Մի անգամ ես իմ Blue Mountain խմբի հետ ելույթ էի ունենում Սան Ֆրանցիսկոյի Ծովածոցի երկրամասում։ Tower of Power-ը նույնպես ելույթ էր ունենալու։ Ավելին՝ մենք բացելու էինք նրանց համերգը, և մի քանի համատեղ համերգներից հետո Tower of Power-ի մենակատարը մոտեցավ ինձ և ասաց. «Լսի՛ր, ընկերս, ինձ քո հեռախոսի համարը տուր։ Ինձ թվում է՝ շուտով դու իմ խմբի առաջատար մենակատարն ես դառնալու»։ Մեկ տարի հետո նա զանգեց, մենք հանդիպեցինք, այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ…

- Իսկ ինչո՞ւ մի քանի տարվա հաջողված հյուրախաղերից ու ձայնագրություններից հետո Դուք հեռացաք խմբից։

- Դե, միշտ պետք է հասկանաս, որ ամեն գործում մարդիկ կարող են տարբեր տեսակետներ ունենալ նույն հարցի շուրջ։ Եվ եթե դու շարունակ չես անում այն, ինչ քեզանից ակնկալում են, դու կարող ես կորցնել քո տեղը։ Ինձ հետ հենց այդպես էլ պատահեց։

- Tower of Power-ի երևանյան երկրպագուները շատ են սիրում այն տեսանյութը, որը նկարահանվել է խմբի 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ժամանակ։ Այնտեղ ելույթ էին ունեցել խմբի բոլոր մասնակիցները՝ հին ու նոր, բայց Դուք չկայիք։ Ինչո՞ւ Ձեզ չէին կանչել, չէ՞ որ Դուք երկար ժամանակ հաջողությամբ աշխատել էիք խմբում։

- Պատասխանը շատ պարզ է. գործերս այդ ժամանակ այնքան էլ լավ չէին, և ես պարզապես տոմսի գումար չունեի։ Խմբի ադմինիստրացիան ինձ հրավեր էր ուղարկել, բայց ես նրանց տեղեկացրել էի, որ ի վիճակի չեմ հոգալ ճանապարհածախսը, և խնդրել էի օգնել այդ հարցում։ Պատասխան այդպես էլ չստացա։

- Ի՞նչ նախասիրություններ ունեք երաժշտության մեջ, ովքե՞ր են Ձեր սիրելի երաժիշտները։

- Աստվա՛ծ իմ, սիրելի երաժիշտներ շատ-շատ ունեմ։ Այնուամենայնիվ, կառանձնացնեմ մեկին՝ Ռոյ Համիլթոնին։ Միգուցե նա աշխարհում այնքան էլ հայտնի չէ, բայց այդ երաժիշտն ուղղակի ցնցել է ինձ իր կատարման ոճով, որն անձամբ իմ ներսում զգացմունքների փոթորիկ է առաջացնում։ Առաջին անգամ ես նրան լսել եմ դեռևս մանուկ հասակում, և այդ օրվանից նա իմ միակ և անկրկնելի կուռքն է։

- Որքանով գիտեմ՝ Դուք վաղուց եք ընկերացել ավստրիահայ Մայք Մոսեսյանի հետ.

- Մայքն ինձ համար գերազանց քրուներ է, կարելի է ասել՝ հայկական Ֆրենք Սինատրան է։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, լավ ենք հասկանում իրար։ Ես մեծ հաճույք եմ ստանում նրա համերգներից և կարծում եմ, որ նա էլ նույնը կարող է ասել իմ ելույթների մասին։ Իսկ ամենակարևորը՝ Մայքը կարգին տղա է։ Եթե նրան մի բան խնդրես, և եթե նա կարող է դա անել, ապա վստահ եղիր՝ անպայման կանի ։ Մայքն այն մարդկանցից է, որոնք միշտ պատրաստ են օգնել։ Այդպես նա միշտ հրավիրում է իր ընկերներին իմ համերգներին, իսկ դա, հավատացեք, ցանկացած երաժշտի համար շատ կարևոր է։ Իմանալով, որ Հայաստան եմ գալու, Մայքը կապվեց իր երևանյան ընկերների հետ ու խնդրեց նրանց, որպեսզի իմ կողքին լինեն, եթե ինձ մոտ ինչ-որ խնդիր լինի կամ օգնության կարիք ունենամ։ Մի խոսքով՝ հիանալի մարդ և իսկական ընկեր է։

- Քանի որ խոսեցինք Երևանի մասին, առհասարակ, ի՞նչ գիտեք Հայաստանի մասին և ի՞նչ եք ակնկալում Երևանում ձեր ելույթից։

- Իրականում Հայաստանի մասին շատ բան չգիտեմ։ Մի բան կարող եմ ասել՝ բոլոր այն հայերը, ում հանդիպել եմ այստեղ՝ Ավստրիայում, հրաշալի մարդիկ են, միշտ պատրաստ օգնության հասնել, անգամ եթե դուք գրեթե անծանոթ եք, և նրանք սեփական խնդիրների պակաս էլ չունեն։ Այնպես որ անհամբեր սպասում եմ ձեր երկրի ու մարդկանց հետ հանդիպմանը։

- Դուք երգելու եք Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ։ Ծանո՞թ եք այդ նվագախմբին և ընդհանրապես հայ երաժիշտների հետ։

- Իմ կարծիքով նվագախումբն ուղղակի հոյակապ է։ Առցանց եմ լսել նվագախմբի ելույթը և, հավատացեք, ուղղակի ցնցված էի կատարման որակից։ Հուզմունքով եմ սպասում հայ երաժիշտների հետ հանդիպմանը, ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ ելույթ ունենալը, և ես վստահ եմ, որ դա մեծ ու արժեքավոր փորձ է լինելու ինձ համար։ Լսելով նվագախմբի կատարումը՝ ես զգացի, թե ինչպես են հայ երաժիշտները մոտենում ստեղծագործության կատարմանը՝ բաց հոգով ու սրտով։ Նրանք գրուվը շատ լավ զգացող երաժիշտներ են։ Մեկ էլ գիտեմ, որ հայերը սիրում և սատարում են իրենց երաժիշտներին ու, առհասարակ, սրտի թրթիռով են մոտենում արվեստին ու երաժշտությանը, ընդ որում՝ հենց այն երաժշտությանը, որը դուր է գալիս նաև ինձ։

- Եվ վերջին՝ ավանդական հարցը ստեղծագործական պլանների մասին։

- Հիմա ես աշխատում եմ իմ հերթական տեսահոլովակի վրա, որի երգը գրել եմ իմ մեկ այլ հայ ընկերոջ՝ Վիգենի հետ, որը հրաշալի երաժիշտ է և որն էլ, ի դեպ, ինձ ծանոթացրել է Մայքի հետ։ Երգը կոչվում է Girl Like That, մենք հույս ունենք նկարահանումներն ավարտել նախքան իմ Երևան մեկնելը։ Բացի այդ, ես աշխատում եմ իմ հաջորդ հեղինակային ալբոմի երգերի շուրջ և պատրաստվում հյուրախաղերի մեկնել իմ «Sweat» կոչվող համույթով։ Դե, իսկ երբ Վիեննայում եմ ելույթ ունենում, սովորաբար ինձ նվագակցում է հիանալի երաժիշտ և մարդ Ջերի «Սաքս» Սարգսյանը։ Արտակարգ սաքսոֆոնահար է։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, ես մեծ կապեր ունեմ հայերի հետ և հույս ունեմ է՛լ ավելի ընդլայնել դրանք երևանյան փառատոնի օրերին։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը