05/09/2015 10:51
Յուվեցի Կարոն Նաիրա Զոհրաբյանին իր թշնամին է համարում. «Ժամանակ»
ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի որդու հարսանիքը նշանակված է սեպտեմբերի 20-ին, որին նա հրավիրել է ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնց հետ հիմա ջերմ հարաբերություններ ունեմ այլև նախկին կուսակիցներին:
Կարապետյանը չի հրավիրել միայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ «Ժամանակի» հարցին՝ ի՞նչ է պատճառը, որ Ն. Զոհրաբյանին չի հրավիրում իր որդու հարսանիքին՝ Կարապետյանը պատասխանել է, որ Զոհրաբյանը իր անձնական թշնամին է, քանի որ նրա անձնական միջնորդությամբ է կալանքից ազատվել նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանը:
«Ով որ իմ թշնամուն օգնում է, ինքն այդ թշնամուց ոչնչով չի տարբերվում»,- ասել է Յուվեցի Կարոն։