05/09/2015 10:26
Անթերի է միայն Աստվածաշունչը. Շարմազանովը՝ Սահմանադրության նախագծի մասին. «Առավոտ»
«Սահմանադրական բարեփոխումների ոչ մի փաստաթուղթ ոչ մի երկրում չի կարող լինել Աստվածաշունչ։ Իսկ անթերի է միայն Աստվածաշունչը։ Եթե մենք հավակնում ենք նրան, որ անթերի լինի՝ մարդու ձեռքով գրված ոչ մի փաստաթուղթ չի կարող անթերի լինել»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին։
Նա կարծում է, որ խոսքը պետք է գնա գործող Սահմանադրության համեմատ առավելությունների մասին։ Իսկ այդ առումով առավելությունները իշխող ուժի ներկայացուցիչը ակնհայտ է համարում: