05/09/2015 13:09
Սարգիս Հովսեփյան. Լավ հանդես չեկած ֆուտբոլիստները չեն հրավիրվի հավաքական
Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հերթական պարտությունը կրեց, որը անընդմեջ չորրորդն էր պաշտոնական հանդիպումներում։
Մեր ընտրանին հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Սերբիայի հավաքականին։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.
«Մենք հանդիպումը լավ սկսեցինք, բայց Սերբիայի ֆուտբոլիստները գերազանցեցին մեր պաշտպանությունը։ Ամբողջ 90 րոպեների ընթացքում չխաղացինք։ Եթե ուզում ես հաղթել, ապա պետք է 90 րոպե ֆուտբոլ խաղաս։ Մենք պաշտպանությունում մանկական սխալներ թույլ տվեցինք։ Կարող եմ ասել, որ այն ֆուտբոլիստները, ովքեր լավ չեն հանդես եկել, ապագայում հավաքական չեն հրավիրվի»: