05/09/2015 12:50
Եվրո-2016. Հայաստանի հավաքականը պարտվեց Սերբիային
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել:
Նախօրեին Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի ունեցավ Սերբիա-Հայաստան հանդիպումը: Դաշտի տերերը 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին: 22-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լևոն Հայրապետյանը, իսկ 53-րդ րոպեին սերբերի առավելությունը կրկնապատկեց Ադեմ Լյայիչը:
Չնայած հաղթանակին՝ Սերբիայի հավաքականն ունի 1 միավոր (ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի պատժի հետևանքով) զբաղեցնում է I խմբի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ մեր ընտրանին վերջում տեղում է՝ ակտիվում ունենալով 1 միավոր:
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Երևանում, որտեղ կընդունի դանիացիներին: